Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ֆասթֆուդը` ընկճախտի պատճառ. հետազոտություն

Ֆասթֆուդը` ընկճախտի պատճառ. հետազոտություն

Իսպանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ֆասթֆուդի անառողջ սնունդը (համբուրգերներ, հոթ-դոգ, պիցցա) վնասում է ոչ միայն մարդու ֆիզիկական այլև մտավոր առողջությանը, քանի որ այն նպաստում է ընկճախտի` դեպրեսիայի առաջացմանը, գրում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ անառողջ սնունդ օգտագործողների 51%-ի մոտ ընկճախտի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան նրանց մոտ ովքեր քիչ քանակությամբ կամ ընդհանրապես չեն օգտագործում այդպիսի սնունդ: Շեշտվում է նաև, որ անառողջ սնունդ օգտագործողները ավելի շատ հակված են միայնակ լինելուն և ընդհանուր առմամբ ավելի պասիվ են:

Հետազոտությանը մասնակցել է մոտ 9 հազ. մարդ, որոնք երբևէ դեպրեսիայի մեջ չեն ընկել և հակադեպրեսանտներ չեն օգտագործել:

Հետազոտությունը տևել է 6 ամիս, և այդ ընթացքում մասնակիցներից 493-ի մոտ ընկճախտ է սկսվել, իսկ ոմանք էլ հակդեպրեսանտներ են սկսել օգտագործել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ